2016 թվին՝ Հրազդանի ընտրությունների հաջորդ օրը Սարուխանյան Կարենը զանգեց, թե.
- Արթուր Նիկոլն է զանգում, չես պատասպանում: Հետը մի հատ խոսա, էլի:
Մի տասն րոպե հետո կրկին Նիկոլը զանգեց:
-Արթուր, ես քեզանից ներողություն եմ խնդրում,- ալոս լսելուց անմիջապես հետո նա ասաց:
Ակնկալիք ուներ ինձանից:
Այսօր նա ժողովրդից է ներողություն խնդրում ու էլի ակնկալիք ունի ու այդ ակնկալիքը կոչվում է ՔՎԵ:
Բայց նրան պետք է հարցնել թե ինչի՞ համար է, այնուամենայնիվ, ներողություն խնդրում: Կոնկրետ:
Որ ԱԱԾ վերահկսողության տակ է եղել ու ընդդիմադիր է խաղացե՞լ, որ 18 թվին միլիոնավոր մարդկանց ՀՀ երրորդ նախագահի հետ խաբե՞լ է՝ հեղափոխություն բեմականացնելով:
Որ ազգայնական լոզունգներով մարդկանց քշե՞լ է ջաբրայիլներ, աղդամներ այլ ջանդամներ ու հետո ԼՂ-ն 91 թվի թղթերով Ադրբեջան է ճանաչել:
Որ նախկին թալանչիներին, գանձագողերին կլորիկ գումարիների դիմաց ազատե՞լ է քրեական հետապնդումներից, որ Հայաստանում հիմք է դրել նոր կոռուպցիոն համակարգի՞:
Մեղավորությունը ենթադրում է շատ որոշակի պատասխանատվություն:
Ո՞րն է պատասխանատվությանդ բաժինը, ՀՀ 16-րդ վարչապետ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ